Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունները երկարատև դաշնակցային են

ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունները երկարատև դաշնակցային են
12.02.2018 | 16:08

Անվտանգության հարցերով ԱՄՆ ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատել են ռազմավարական գործընկերությունը՝ համատեղ հայտարարության մեջ նշելով, որ քննարկում են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ընդլայնման ճանապարհները: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերի ու Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Իբրահիմ Քալընի հայտարարության մեջ ասված է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին և մտքեր են փոխանակվել ամերիկա-թուրքական հարաբերությունների մասին, որոնք բնութագրված են որպես «երկարատև դաշնակցային»:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ